Jump to content

Լունար օրբիտեր 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լունար օրբիտեր 1
ԿազմակերպությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ՆԱՍԱ
Հիմնական կապալառուներՌՇԼ
COSPAR ID[1] 1966-073A[1]
NSSDCA ID1966-073A
SCN02394
Գործարկման ամսաթիվ1966 օգոստոսի 10, 19:31 UTC[1]
Գործարկման վայրՔանավերալ
Գործարկման հրթիռԱտլաս-Աջենա
Աշխատանքի ավարտ1966 հոկտեմբերի 29
Ուղեծրից դուրս գալու ժամկետհոկտեմբերի 29, 1966
Զանգված386,9 կգ[2]

Լունար օրբիտեր 1, (անգլ.՝ Lunar Orbiter 1), ԱՄՆ ՆԱՍԱԼունար օրբիտեր ծրագրի շրջանակներում իրականացված առաքելություն[3], որով նախատեսվում էր լուսանկարել Լուսնի մակերևույթի հարթ տարածքները, և գտնել փափուկ վայրէջք կատարելու համար հարմար կետեր Սերվեյոր կայանների և Ապոլոն տիեզերանավերի համար։ Որպես երկրորդական նպատակ կատարվում էին Լուսնի և միջավայրի հետազոտություններ։ Արձակվել է 1966 թվականի օգոստոսի 10-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս-Աջենա կրող հրթիռով։ Լունար օրբիտեր 1-ը առաջին ամերիկյան կայանն էր, որը հաջողությամբ մտավ Լուսնի ուղեծիր։

Լունար օրբիտեր ծրագիրը ղեկավարվում էր Ռեակտիվ շարժման լաբորատորիայի կողմից, իսկ կայանը կառուցվել էր Բոինգ ընկերության կողմից։

Կայանի կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լունար օրբիտեր կայանի հիմնական բլոկը ուներ հատած կոնի տեսք, 1,65 մ բարձրությամբ և 1,5 մ տրամագծով հիմքում։ Տիեզերանավը կազմված էր երեք տախտակամածներից։ Նավի ստորին տախտակամածերին տեղադրված էին հետևյալ սարքավորումները՝ մարտկոց, տվյալների հաղորդման մոդուլ, թռիչքի կառավարման համակարգիչ, իներցիալ նավիգացիոն համակարգ, աստղերին հետևող մոդուլ, մուլտիպլեքսային կոդավորիչ, և լուսանկարչական համակարգ։ Հիմնական բլոկի կոնաձև հիմքի ամեն կողմին ամրացված էին չորս արևային մարտկոցներ որոնց բացված դիրքի դեպքում կայանը ուներ 3,72 մ լայնություն։ Կայանի հիմքին միացված էին նաև երկու անտենաներ 1,32 մ և 2,08 մ ձողերի վրա։

Սարքավորումների տախտակամածի վեր միջին տախտակամածում տեղադրված էին՝ արագության վերահսկման շարժիչը, վառելանյութի տարողությունները, արևային տվիչները և միկրոասուպների տվիչները։ Երրորդ տախտակամածի վրա տեղադրված էր ջերմային վահանը, որը պաշտպանում էր կայանը շարժիչի այրման արդյունքում առաջացած արտանետումներից։

Լունար օրբիտեր 1 կայանը արձակվել է 1966 թվականի օգոստոսի 10-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս-Աջենա կրող հրթիռով։ Կայանը արձակումից հետո մտավ Երկրի ուղեծիր նույն օրը[4]։ Դեպի Լուսին թռիչքը սկսվեց ուղեծիր դուրս գալուն պես, և շարունակվեց 92,1 ժամ։ Սկզբնական Լուսնի շուրջ ուղեծիրը էլիպտիկ էր 3 ժամ 37 րոպե պարբերությամբ[4]։ Օգոստոսի 21-ին ուղեծիրը իջեցվեց մինչև 58 կմ պերիլուսին և օգոստոսի 25-ին այն հասցվեց 40,5 կմ։ Կայանը կատարել է լուսանկարումները օգոստոսի 18-ից 29, իսկ դրանց փոխանցումը Երկիր շարունակվեց մինչև սեպտեմբերի 14։

Կայանը ընդհանուր առմամբ կատարել է 42 բարձր թույլտվութայմբ և 187 միջին թույլտվությամբ լուսանկարներ, ինչը ծածկում էր Լուսնի մակերևույթի 5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք, սա առաքելության պլանավորվածի մոտ 75%-ն էր կազմում։ Կայանից նաև կատարվել են Երկրի լուսանկարներ Լուսնի ուղեծրից[5]։ Բոլոր մնացած սարքավորումներից նույնպես ստացվել են ճշգրիտ տվյալներ[6]։

Լունար օրբիտեր 1-ը բախվեց Լուսնի հակադարձ կողմին 1966 թվականի հոկտեմբերի 29-ին, ավարտելով իր 577-րդ ուղեծրային պտույտը[4]։ Առաքելության վաղ ավարտումը պայմանավորված էր ուղեծրի փոփոխման համար նախատեսված գազի սպառումով, ինչպես նաև խուսափելու համար նրան հաջորդող Լունար օրբիտեր 2 կայանի տվյալների հաղորդման խնդիրներից[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 NASA. «Lunar Orbiter 1». NASA. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  2. Siddiqi, Asif (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF) (second ed.). NASA History Program Office.
  3. «Destination Moon: A history of the Lunar Orbiter Program». NASA. 1976. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 12-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «In Depth: Lunar Orbiter 1». NASA. 2019 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
  5. «Lunar Orbiter Photo Gallery - Mission 1». Lunar and Planetary Institute. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
  6. Hansen, Thomas P. «Guide to Lunar Orbiter Photographs» (PDF). NASA. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.